Նատալյա Բոգունովա
Նատալյա Բոգունովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1948[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 9, 2013[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Կրետե, Կրետեի շրջան, Կրետեի ապակենտրոնացված վարչական շրջան, Հունաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1963-1992 |
Նատալյա Վասիլևնա Բոգունովա (ռուս.՝ Наталия Васильевна Богунова, 8 ապրիլի, 1948, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ – 9 օգոստոսի, 2013, Կրետե, Հունաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ճանաչում է ձեռք բերել «Մեծ դասամիջոց» (ռուս.՝ «Большая перемена») ֆիլմի շնորհիվ, որի պրեմիերան կայացել է 1973 թվականի ապրիլի 29-ին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյա Բոգունովան ծնվել է 1948 թվականի ապրիլի 8-ին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Լենինգրադի Ա. Վագանովայի անվան խորեոգրաֆիայի ուսումնարանում։ 1970 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (Բորիս Բաբոչկինի դերասանական արվեստանոց)։ 1970-1987 թվականներին եղել է Մոսսովետի անվան թատրոնի դերասանուհի, կինոյում նկարահանվել սկսել է 1963 թվականին։ 1970-ական թվականներին մասնակցել է «13 աթոռ» (ռուս.՝ «13 стульев») հեռուստահաղորդման նկարահանումներին։
Դերասանուհուն առավել մեծ ճանաչում են բերել Ձյունանուշի դերը «Գարնանային հեքիաթ» (ռուս.՝ «Весенняя сказка») և Սվետլանա Աֆանասևնայի դերը «Մեծ դասամիջոց» ֆիլմերում։ 1990-ական թվականների սկզբից չի նկարահանվել։
Նատալյա Բոգունովան մահացել է սրտամկանի ինֆարկտից[2] 2013 թվականի օգոստոսի 9-ին 66 տարեկան հասակում, երբ հանգստանում էր Կրետե կղզում[3][4]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 21-ին[5][6]։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին Նատալյա Բոգունովան ամուսնացել է կինոռեժիսոր, գրող Ալեքսանդր Ստեֆանովիչի հետ։ Նրանք երեխաներ չեն ունեցել և 1974 թվականին ամուսնալուծվել են։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1963 | ֆ | Մուտք | Вступление | Վալյա |
1964 | ֆ | Ցտեսություն, տղաներ | До свидания, мальчики | Իննա, Վոլոդյա Բելովի ընկերուհին |
1966 | ֆ | Տղան և աղջիկը | Мальчик и девочка | աղջիկ |
1967 | ֆ | Ալիքների վրայով վազողը | Бегущая по волнам | Դեզի Գարվեյ |
1968 | ֆ | Տղամարդկանց զրույց | Мужской разговор | Լյոլյա Պանտյուխինա, Յուրայի քույրը |
1971 | ֆ | Գարնանային հեքիաթ | Весенняя сказка | Ձյունանուշիկ |
1973 | ֆ | Մեծ դասամիջոց | Большая перемена | Սվետլանա Աֆանասևնա |
1973 | ֆ | Խելացի բաներ | Умные вещи | երաժշտի հարսնացուն / Արձագանք |
1974 | ֆ | Ինչպիսին է ձեր ժպիտը | Какая у вас улыбка | Սոլոմինա |
1975 | ֆ | Ճանապարհ | Дорога | Լենա, Պավելի կինը |
1980 | ֆ | Անձնական անվտանգություն չեմ երաշխավորում | Личной безопасности не гарантирую… | Նադեժդա Նիկոլաևնա, ուսուցչուհի |
1986 | ֆ | Гран-па | Տատյանա Կամենսկայա, դերասանուհի | |
1992 | ֆ | Վազք արևոտ կողմում | Бег по солнечной стороне | փոստի տնօրեն |
Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 – Երեկոյան լույս – Բելլա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Причиной смерти звезды «Большой перемены» стал инфаркт миокарда // kp.ru
- ↑ Наталья Богунова скончалась во время отдыха на Крите // kp.ru
- ↑ «На острове Крит скончалась звезда фильма «Большая перемена» Наталья Богунова // 1tvnet». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Наталью Богунову похоронят на Ваганьковском кладбище // kp.ru
- ↑ Она была действительно необыкновенным другом — Дрожжина об актрисе Богуновой // ria.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նատալյա Բոգունովան «Кумиры» հեռաուստահաղորդումում Արխիվացված 2007-08-22 Wayback Machine (30 սեպտեմբերի, 2003 թվական)
- Наталья Богунова на сайте Актеры советского и российского кино
|